Դահրավ, Խաչքար 11-12-րդ դդ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող և կանգնեցված է եղել գյուղի վարչական տարածքում գտնվող Խաչ հող տարածքի միջնադարյան գերեզմանոցում։
Այն հայտնաբերվել է տրակտորիստ Վարդան Հովակիմյանի կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ։ Հետագայում՝ 1983 թվականին խաչքարը տեղափոխվել է գյուղի տարածք և կանգնեցվել գյուղամիջյան ճամփեզրին։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղի կենտրոնական թաղամասում, գյուղամիջյան ճանապարհի եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 868 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Դահրավ գյուղի պատմամշակութային միջավայրի և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․