Պատարա, Օծկա վանք, խաչքար № 8
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը որպես գերեզմանային կոթող Օծկա վանքի գերեզմանոցում կանգնեցվել է 12-13-րդ դարերում։

2023 թվականի սեպտեմբերին Պատարա գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 21 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 4 կմ հյուսիս-արևմուտք, Օծկա վանքի գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջնամասում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր է Պատարա գյուղի և Օծկա վանքի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության, Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․